կարևոր
1945 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-28 15:51

ՌԴ-ն կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված. Պեսկով

ՌԴ-ն կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում տիրող  իրավիճակը Ռուսաստանի համար լուրջ անհանգստության առիթ է: «Սպուտնիկ»-ի ուղիղ եթերում այս մասին ասել է  Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իրավիճակի սրումը կապված չէ դրսից Ռուսաստանի համար նոր դժվարություններ ստեղծելու փորձի հետ: Մարտական գործողությունները պետք է անհապաղ ավարտվեն:  Հակամարտության կարգավորումը պետք է տեղափոխվի քաղաքական և դիվանագիտական դաշտ», -ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Պեսկովի կարծիքով` այժմ ժամանակը չէ հասկանալու, թե ով է ճիշտ, ով` սխալ, այլ անհապաղ պետք է դադարեցվի կրակը:

«Անհրաժեշտության դեպքում Պուտինը կխոսի Ադրբեջանի ղեկավարության հետ»,- ասել է Պեսկովը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 59 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ 

Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։