կարևոր
1798 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-28 14:56

Ամաչում եմ տեղի ունեցածի համար. Լապշինը խոսել է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Ամաչում եմ տեղի ունեցածի համար. Լապշինը խոսել է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցավում է այն բանի համար, որ Իսրայելը պարբերաբար զենք է մատակարարում Ադրբեջանին: Այս մասին բլոգերը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Բլոգերը նաև հրապարակել է իսրայելցի հայտնի քաղաքական գործիչ, 1996-2003 թվականներին Կնեսետի պատգամավոր Ռոման Բրոնֆմանի «Թվիթեր»-ի գրառումը, որտեղ քաղաքական գործիչը հայտնել է, որ Իսրայելի հարավում գտնվող Ուվդայի ռազմական օդանավակայանից ադրբեջանական Silk Way ընկերության ինքնաթիռները վայրէջք են կատարում և ռազմական բեռով օդ բարձրանում ` մահ բերելով Արցախի խաղաղ բնակչությանը:

«Ընկերներ, ես ամաչում եմ և ցավում եմ տեղի ունեցածի համար»,- գրել է Լապշինը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200-ից ավելի վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 28 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում: