կարևոր
1023 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-28 13:37

Արծրուն Հովհաննիսյանը կամավորագրվել ցանկացողներին հորդորեց դիմել իրենց զինկոմիսարիատներ

Արծրուն Հովհաննիսյանը կամավորագրվել ցանկացողներին հորդորեց դիմել իրենց զինկոմիսարիատներ

Արցախի առաջնագիծ մեկնելու համար Հայաստանից կամավորագրվել են շատ մեծ թվով անձինք:

Մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Արդեն իսկ մեծ թվով անձինք են կամավորագրվել Արցախ, սահման մեկնելու համար: Հորդորում եմ նրանց դիմել իրենց զինկոմիսարիատներ, քանի որ չկազմակերպված աշխատանքը կարող է խանգարել մեզ: Ճիշտ կլինի, որպեսզի զինկոմիսարիատներն իրենց ցուցակներով, արդեն ամրագրված մարդկանց կազմակերպեն ու զորահավաքն իրականացվի հավուր պատշաճի»,- նշեց Հովհաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: