կարևոր
2140 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-28 11:15

Ունենք մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

Ունենք մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրեր, ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին, այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսն հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը որոշ տեղերում հակագրոհ է իրականացրել։ Մեր զինված ուժերը համառ մարտեր են վարում։ Կեղծիք է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր։ Այս պահի դրությամբ ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան», - հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։