կարևոր
1107 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-28 10:51

Ադրբեջանական կողմը հայտնում է իր բանակի գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովի գերի ընկնելու մասին

Ադրբեջանական կողմը հայտնում է իր բանակի գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովի գերի ընկնելու մասին

Ոչ պաշտոնական տեղեկություններ են շրջանառվում մարտական գործողույթունների ընթացքում գերեւարված ադրբեջանական բանակի գեներալ Մայիս Բերխուդարովի մասին։

Վերջինը 1990-ականներին մասնակցել է հայ-ադրբեջանական պատերազմին: Գեներալ-մայորի կոչում նրան շնորհվել է 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո:

Ըստ ադրբեջանական աղբյուրների նա անձամբ մասնակցել է Լելեթեփե բարձրունքի գրավմանը, որի համար էլ գեներալ-մայորի կոչում է ստացել Իլհամ Ալիեւից:

Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, «Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովը կարող է լինել շատ կարեւոր վկա 2016-ի ապրիլին ադրբեջանական զինված ուժերի իրականացրած ռազմական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով»: