կարևոր
1165 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-28 10:48

Հրազդան քաղաքի մոտ մեքենան բռնկվել է․ վարորդը և ուղևորն այրվածքներ են ստացել

Հրազդան քաղաքի մոտ մեքենան բռնկվել է․ վարորդը և ուղևորն այրվածքներ են ստացել

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 00։25-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 46-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Mercedes C230» (վարորդ՝ Դավիթ Շ․, ծնված 1999 թ.) մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որն ինքնամարվել է:

Վարորդը և ուղևոր Աշխեն Մ․ն (ծնված 2000 թ․) ստացել են դեմքի և ձեռքերի հատվածում թեթև այրվածքներ և հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: