840 դիտում, 2020.09.28 01:36

ՀՀ ԶՈՒ ձեռքում հայտնված Ադրբեջանի ԲՄՊ-2-ները 2-րդ բանակային կորպուսի սպառազինությունից են

ՀՀ ԶՈՒ ձեռքում հայտնված Ադրբեջանի ԲՄՊ-2-ները 2-րդ բանակային կորպուսի սպառազինությունից են

ՀՀ Զինված ուժերի ձեռքում հայտնված ադրբեջանական ԲՄՊ-2-ներն Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի, առաջնագծային 181-րդ մոտոհրաձգային բրիգադի սպառազինությունից են: Այս մասին հայտնում է Razm.info կայքը:

«ՀՀ ԶՈւ ձեռքում հայտնված և Պաշտպանության բանակի ցուցադրած ադրբեջանական տեխնիկան՝ մասնավորապես ԲՄՊ-2-ները  Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի, առաջնագծային 181-րդ մոտոհրաձգային բրիգադի սպառազինությունից են: Վերևի լուսանկարում` 386 կողային համարով, սեպտեմբերի 27-ին մեր ձեռքը հայտնված ԲՄՊ-2-ն է: Ներքևում նույն տեխնիկան՝ բրիգադի գարաժում»,- նշում է Razm.info-ն:

Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։