կարևոր
2159 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-28 01:04

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: Ադամ Շիֆը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է շտապ աշխատի ԵԱՀԿ ՄԽ մյուս անդամների հետ՝ խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ:

«Այս գիշերվա ընթացքում Ադրբեջանը անցել է Արցախի վրա վերջին տարիների ամենամեծ գրոհին, և ըստ նախնական տեղեկությունների, զգալի զոհեր են եղել: Միացյալ Նահանգները պետք է շտապ աշխատի Մինսկի Խմբի մյուս անդամների հետ խաղաղությունը վերականգնելու և հետագա սրացումները կանխելու համար, որոնք ավելի շատ կյանքեր կվտանգեն: Ես ներկայացրել եմ օրենսդրական նախաձեռնություն, որը ԱՄՆ Հետախուզական մարմիններից պահանջում է գնահատել, թե ով է նախաձեռնել այս և այլ փոխհրաձգությունները, ինչն անհրաժեշտ քայլ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Շիֆը: