կարևոր
2409 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-28 00:17

Արցախում կա խնդիր կապի հետ. պատճառն Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են. Սամվել Մարտիրոսյան

Արցախում այս պահին կա խնդիր կապի հետ և չեն գործում կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, պատճառն Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են:

«Ղարաբաղ Տելեկոմի» և արտադրող ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ: