կարևոր
1553 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-28 01:15

Մենք այլևս երբեք հլու-հնազանդ չենք լինի. Արման Աբովյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս տեսանյութում երեխաներ են, հայ երեխաներ, որոնք այժմ ռմբակոծության մեջ են գտնվում, քանի որ ֆաշիստական պետությունները որոշել են ոչնչացնել բոլորին՝ իրենց եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի, պապերին ու տատերի հետ միասին։ Այդ երեխաների միակ մեղքն այն է, որ նրանք հայ են։

Այո', իմ սիրելիներ, Ադրբեջանում և Թուրքիայում հայ լինելը հանցագործություն է, որի համար այդ երկրներում կա միայն մեկ պատիժ՝ մահ։ Դա ուղղակի բառեր չեն, այլ իրականություն, որի համար 1915-ին Թուրքիայում հայերին ոչնչացրել են, իսկ հետո այդ ոչնչացման ավանդույթը Ադրբեջանում շարունակել են 1988-1992 թվականներին։

Հայերի հանդեպ ատելությունը ադրբեջանական եւ թուրքական ազգային գաղափարախոսության գլխավոր բաղադրիչն է, այդպես է եղել անցյալում, այդպես է նաեւ հիմա։

Ահա միայն թուրք և ադրբեջանցի մարդասպանները չէին հաշվարկել ամենագլխավորը, որ այդ երեխաներն ու նրանց ծնողները վաղուց չեն վախենում, այդ երեխաների աչքերում ավելի շատ խիզախություն կա, քան բոլոր ադրբեջանցի ու թուրք մարդասպանները միասին վերցրած։

Եվ մենք այլևս երբեք հլու-հնազանդ չենք լինի, որ մեր գլուխները յաթաղանի տակ դնեն։

Համոզված եմ, որ մենք ուժ ու քաջություն կունենանք կրկին պանթուրքիզմի փտած ատամները բոլոր Էրդողանների ու Ալիևների կեղտոտ կոկորդները քշելու համար ... գիտե՞ք ինչու:

Ամեն ինչ շատ պարզ է. մենք ընտրություն չունենք, և այդ երեխաները դա գիտեն, իսկ դա նշանակում է, որ մենք պարզապես դատապարտված ենք կոտրել թուրք ազերիների ողնաշարը։

Այդպես էր, այդպես կա և այդպես կլինի։
Աստված բոլորին պահի»: