12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդն իր սադրիչ գործողությունների ընթացքում փորձել է իր վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն հետ է շպրտվել։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը։
«Հակառակորդը փորձ է արել վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն նրանք հետ են մղվել։ Լեռը եղել և մնում է Արցախի վերահսկողության տակ»,- նշեց Սարումյանը։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։