Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ողջունում է Հայաստանում գործող կուսակցությունների՝ ազգային միասնությանն ուղղված հայտարարությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը:
«Այս կարեւոր պահին ներքաղաքական լիակատար միասնությունը թշնամու հարձակումները դիմագրավելու հարցում կարեւոր է, քան երբեւէ»,- նշել է Պապիկյանը: