27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուն խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ հայտնելով, որ երկիրը նախատեսում է տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խորհրդակցություններ նախաձեռնել: Այս մասին Ռեինսալուն գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ծայրաստիճան մտահոգիչ է: Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնարկել բոլոր միջոցները` իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար: Տարաձայնությունները լուծելու համար բռնության օգտագործումը դատապարտելի է: Կարևոր է, որ կողմերն անմիջապես դադարեցնեն ռազմական գործողությունները և սկսեն տարաձայնությունների խաղաղ կարգավորման գործընթաց: Էստոնիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, նախաձեռնում է խորհրդակցություններ`ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու համար», - գրել է Ռեինսալուն: