կարևոր
1728 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-27 20:50

ՀՀ ԱԱԾ-ն աջակցություն է տրամադրում լրատվական կայքերը սպասարկող մասնագիտական անձնակազմին

ՀՀ ԱԱԾ-ն աջակցություն է տրամադրում լրատվական կայքերը սպասարկող մասնագիտական անձնակազմին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ 1in.am, armenpress.am, news.am, mamul.am և մի շարք այլ լրատվական կայքերը պայմանագրային հիմունքներով գտնվում են արտերկրյա «Cloudflare» ընկերության սերվերային տիրույթում, և ադրբեջանական հաքերների կողմից փոփոխվել են այդ կայքերի կարգավորումները, որոնք կարճ ժամանակում շտկվել են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Լրատվական կայքերը սպասարկող մասնագիտական անձնակազմը շարունակաբար ստանում է համապատասխան աջակցություն՝ անվտանգության ապահովման նկատառումներով: