կարևոր
1582 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-27 19:35

ՊԲ-ն իր առջև դրված խնդիրները կատարում է պարտքի բարձր գիտակցումով. ԱՀ ՊՆ նախարարի տեղակալ

ՊԲ-ն իր առջև դրված խնդիրները կատարում է պարտքի բարձր գիտակցումով. ԱՀ ՊՆ նախարարի տեղակալ

Պաշտպանության բանակի անձնակազմը, յուրաքանչյուր սպա և զինվոր իր առջև դրված խնդիրները կատարում է պարտքի բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը այս պահին կայուն է:

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, քառօրյա պատերազմի ընթացքում և այսօր նույնպես կառավարությունը, Ազատամարտիկների միությունը, ուժային կառույցները անվերապահորեն կանգնած են զինված ուժերի կողքին և միասնական կատարում ենք մեր խնդիրը: Այն ժամանակ մենք միասին հրաշքներ գործեցինք և պարտադրեցինք հակառակորդին աղերսելու խաղաղություն: Համոզված եմ ավելին քան, որ այս ընթացքում կարողանալու ենք հակառակորդին պարտադրելու, որպեսզի նա նորից աղերսի իր հերթական հրադադարն ու խաղաղությունը»,- ընդգծեց Սարգսյանը: