կարևոր
1783 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-27 18:57

ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Արցախի շփման գծի երկայնքով եւ խաղաղ բնակավայրերի վրա

ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Արցախի շփման գծի երկայնքով եւ խաղաղ բնակավայրերի վրա

ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Արցախի շփման գծի երկայնքով եւ խաղաղ բնակավայրերի վրա, կոչ արել միջազգային հանրությանը նույնպես դատապարտել Ադրբեջանի գործողությունները, որոնք լի են ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգով: ՀՅԴ Բյուրոն հորդորել է նաեւ Թուրքիային՝ դադարեցնել իր մասնակցությունն այս հակամարտությանը եւ գոնե մեկ անգամ տարածաշրջանում դրսեւորել կառուցողական կեցվածք:

«Պատերազմական գործողությունների շարունակության ամբողջ պատասխանատվությունը պետք է կրեն Ադրբեջանն ու Թուրքիան: Մեր հնարավորության սահմաններում կձեռնարկենք անհրաժեշտ բոլոր քայլերը՝ դիմակայելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակողական քաղաքականությանը: Հայ Հեղափոխական Դաշնակցության համահայկական ամբողջ հնարավորությունը Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների տրամադրության տակ է»,-ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ: