կարևոր
2041 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-27 18:38

Արմեն Ռուստամյանի պդնմամբ՝ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հարձակում Արցախի վրա, նշանակում է հարձակում Հայաստանի վրա։ Այս մասին նշել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա Հայաստանում եւս ռազմական դրություն հայտարարելու փաստը նշանակում է, որ հայկական երկու Հանրապետությունները անվտանգային նույն համակարգի մեջ են:  

Նման իրավիճակում, Ռուստամյանի պնդմամբ, Հայաստանի իշխանությունները պետք է հրատապ երկու  քայլ ձեռնարկեն: Հայաստանը Արցախի հետ պետք է ռազամավարական դաշինք կնքի եւ հայտարարի, որ ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը:

Երկրորդ՝ Հայաստանը իր դիվանագիտական բոլոր լծակները գործի դնելով պետք է կարողանա հասնել ՄԱԿ-ի անվտանգության խորհդրի հրատապ նիստ գումարելուն, որի ընթացքում էլ կարձանագրվի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նկատմամբ:  

Ադրբեջանը շատ է մատնանշում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը, բայց անտեսում է դրանց կարեւոր ուղերձը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: