29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ՌԴ Դաշնային խորհուրդը կապ է պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարաններ հետ և պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին նշել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
«Դաշնության խորհուրդը պատրաստ կլինի, անհրաժեշտության դեպքում, ջանքեր գործադրել խորհրդարանական գծով հարցը կարգավորելու ուղղությամբ, մենք կապեր ունենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի խորհրդարանի հետ: Բայց առաջին խոսքը դիվանագետներին է, և նրանք արդեն աշխատում են հարցը կարգավորելու համար», - ասել է Ջաբարովը:
Նրա խոսքով ՝ այժմ գլխավորը հակամարտության սրումը կանխելն է, հակառակ դեպքում՝ այն անխուսափելիորեն կաճի այլ երկրների ներգրավմամբ:
«Դա չի կարելի թույլ տալ», - շեշտել է Ջաբարովը: