Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի կողմից գործողությունները որակում է որպես Արցախի Հանրապետության դեմ ուղղված ագրեսիայի ակտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արտաքին գործերի նախարարության տեղեկատվական վարչության պետ Արտակ Ներսիսյանը:
«Արցախի Հանրապետությունը ՄԱԿ-ի կանոնադրությունների համաձայն իրականացնում է ինքնապաշտպանության իրավունքը և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ագրեսիան հետ մղելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Ներսիսյանը:
Նա տեղեկացրել է, որ Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես իրազեկված են Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին»,- ասել է Ներսիսյանը: