24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
When I was little my grand father told me that my family's ancestry comes from Karabakh. I won my first strong tournament in a wonderful city of Stepanakert. We are people who always defended with pride throughout the history. We will this time too, I know It. #NagornoKarabakh
— Levon Aronian (@LevAronian) September 27, 2020
Աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն Արցախին աջակցության կոչ է հղել: «Թվիթեր»-ի իր էջում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիային, Արոնյանը վստահություն է հայտնել, որ այս անգամ ևս հայկական կողմը հաջողելու է:
«Երբ ես փոքր երեխա էի, իմ պապն ասաց, որ մեր նախնիները Լեռնային Ղարաբաղից են։ Իմ առաջին լուրջ մրցույթը հաղթել եմ հրաշալի Ստեփանակերտ քաղաքում։ Մենք ժողովուրդ ենք, որ միշտ հպարտորեն պաշտպանել ենք ինքներս մեզ՝ անցնելով պատմության քառուղիներով։ Այս անգամ եւս հաջողելու ենք։ Վստահ եմ»,- գրել է Արոնյանը: