կարևոր
1178 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-27 15:38

Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է տարածել Արցախի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

«Հայաստանի ԱԳՆ-ի աղբյուրների համաձայն, սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը սկսել է ինտենսիվ մարտական գործողություններ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով: Թիրախավորվել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան և կոչ է անում համայնքին չտրվել սադրանքներին և դիտարկել ինֆորմացիայի միայն վստահելի աղբյուրները: Մենք կարծում ենք, որ ներկայում, երկրի համար դժվարին պայմաններում, բոլոր հայերը պետք է կանգնեն իրենց պատմական Հայրենիքի կողքին»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ավելի վաղ, մոտ երկու ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետևանքով Ուկրաինայում արձանագրվեցին անօրինական գործողություններ հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: «Կոչ ենք անում լինել զգոն և հայտնել մեզ, եթե նման կոնֆլիկտի ականատես լինեք»,-ասված է հաղորդագրության մեջ: