Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է, Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված մարտական խնդիրը և արժանի հակահարված տալիս հակառակորդին: Այս մասին ԱՀ պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։
«Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ գործողություններ է սկսել։ Սկսել են հրետակոծել մեր քաղաքացիական բնակավայրերը։ Ցավոք, արդեն ունենք վիրավորներ և առաջին քաղաքացիական զոհերը։ Հավաստիացնում եմ, որ ՊԲ-ն լիովին վերահսկում է իրավիճակը»,- նշել է Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ԱՀ նախագահի գլխավորությամբ այս պահին վերահսկվում է իրավիճակը թե՛ տնտեսական առումով, թե՛ քաղաքացիական կյանքում և, թե՛ առաջնագծում։
Պողոսյանը հորդորեց բոլորին, որպեսզի շարունակեն մնալ թաքստոցներում և ամենակարևորը՝ պահպանեն հանգստություն և խուճապի չմատնվեն։