կարևոր
3366 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-27 15:24

ԿԳՄՍ-ն հորդորում է այս օրերին խստորեն վերահսկել երեխաների ներկայությունը սոցիալական ցանցերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին հորդորում է ուսուցիչներին, համագործակցելով ծնողների հետ, խստորեն վերահսկել երեխաների ներկայությունը սոցիալական ցանցերում, իսկ մուտքը TikTok ընդհանրապես արգելել՝ հաշվի առնելով այդ հարթակում անվերահսկելի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգության համընդհանուր կանոնները: