23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ առողջապահության նախարարությունը հայցելով ժողովրդի աջակցությունը կոչ է անում արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով դառնալ կամավոր դոնոր։
Նախարարությունից հայտնում են, որ արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորը գիտակցեն`յուրաքանչյուրի հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր:
«Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր բժշկական կազմակերպություններ` արյունատվության համար: Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ: Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն»,- նշում են Առողջապահության նախարարությունից: