Արցախի տեղեկատվական շտաբը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ վնասներ են եղել Արցախում հակառակորդի կրակոցների հետևանքով։
«Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Տեսանյութը ներկայացնում է վաղ առավոտյան հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տները: Մայրաքաղաքի ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել, առողջություն Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկին»,–նշված է շտաբի ֆեյսբուքյան էջում։