կարևոր
1010 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-27 13:18

Խաղաղ լուծումը միակ հնարավոր լուծումն է. Լիտվայի արտգործնախարարը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Խաղաղ լուծումը միակ հնարավոր լուծումն է. Լիտվայի արտգործնախարարը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը շատ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մտահոգիչ  զարգացումներին: Արտգործնախարարն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Շատ ուշադիր հետևում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ մտահոգիչ զարգացումներինԽստորեն կոչ եմ անում դեէսկալացիայիԽաղաղ լուծումը միակ հնարավոր լուծումն է»,- գրել է Լինկյավիչուսը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։