2408 դիտում, 2020.09.27 13:02

Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Սամվել Բաբայան

Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Սամվել Բաբայան

Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է հայկական զինված ուժերի 10 զինածառայող, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը: 

«10 հոգի զոհ ունենք: Զինվորականների մասին է խոսքը: Քաղաքացիական վիրավորներ ունենք, երեխեք ունենք նաև վիրավորների թվում», - ասաց Բաբայանը՝ նշելով, որ օրվա վերջում կհրապարակվեն ամփոփ տվյալներ: 

Բաբայանը նշեց, որ հայկական կողմն ունի 4-5 դիրքի կորուստ, սակայն դրանց վերականգնման հնարավորություններ կան: