23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիային կոչ է արել դադարել կրակի վրա բենզին լցնող երկիր լինել: Այս մասին Փալյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին:
«Ղարաբաղում ընթանում են լայնամասշտաբ բախումներ հայ-ադրբեջանական զորքերի միջև: Մեր երկիրը (թղթ. Թուրքիան) պետք է դադարի կրակի վրա բենզին լցնող երկիր լինել: Այս պատերազմում չկա հաղթող: Մեզ վրա վերցնենք կրակի դադարեցման պատասխանատվությունը»,- գրել է Փալյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։