կարևոր
1096 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-27 11:49

Մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները. Էդմոն Մարուքյանը միասնության կոչ է արել

Մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները. Էդմոն Մարուքյանը միասնության կոչ է արել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ուղերձ է հղել հայ ժողովրդին Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծած գործողությունների կապակցությամբ:

Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Հարգելի՜ հայրենակիցներ,  թշնամին հարձակվել է մեր հայրենիքի վրա։

Այսօր լուսադեմից սկսած մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները՝ մեկտեղելով մեր բոլորիս ջանքերը՝ հանուն մեր պետականության ու ռազմական նոր հաջողությունների։

Նպատակը մեկն է՝ ջարդել թշնամու ողնաշարը բոլոր ուղղություններով՝ ռազմականից մինչև դիվանագիտական։

Կեցցե՜, Հայ Ազգը, կեցցե՜ Արցախի Հանրապետությունը, կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ Հայոց Բանակը»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: