կարևոր
1840 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-27 11:07

Միջազգային հանրությանը կոչ ենք անում ուղղել իրենց բոլոր ջանքերը՝ կանխելու այս ռազմական ագրեսիան․ ՀՀ ՄԻՊ

Միջազգային հանրությանը կոչ ենք անում ուղղել իրենց բոլոր ջանքերը՝ կանխելու այս ռազմական ագրեսիան․ ՀՀ ՄԻՊ

Վաղ առավոտից սահմանագծի ողջ երկայնքով Ադրբեջանը նախաձեռնել է անկանոն ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Բազմաթիվ քաղաքացիներ արձանագրել են, որ գյուղերը, քաղաքները և մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում են: Այս ծայրահեղ մտահոգիչ լուրերը պաշտոնապես հաստատվել են նաև Արցախի Պաշտպանության բանակի և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Այս մասին հայտարարություն է տարծել ՀՀ ՄԻՊ-ը:

Մեծածավալ խախտումներ և վնասներ են պատճառվել քաղաքացիական բնակչությանը: Հայ երեխաների, կանանց և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են:

ՄԻՊ-ը միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել և ուղղել իրենց բոլոր ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը:

Հիշեցնենք, որ եպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: