Հայկական կողմը գիշերվա ընթացքում սկսած մարտերի հետևանքով մի քանի վիրավոր ունի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Մի քանի վիրավոր ունենք», - ասել է Վահրամ Պողոսյանը։
Նշենք, որ Ադրբեջանի հարցերով փարձագետ Էդգար Էլբակյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական օբյեկտներն ու տարածքները, այդ թվում՝ Ստեփանակերտի։ Նախնական տեղեկություններ կան Ստեփանակերտի շուկայամերձ փողոցում վիրավորների մասին։
Բնակչության զգալի մասն ապաստարաններում է։
Ադրբեջանը (այդ թվում՝ թուրքական մեդիաօգնությամբ) լրատվական հեղեղ է ապահովում իրենց քաղաքացիական և մարտական կորուստների մասին։ Դատելով ադրբեջանական աղբյուրներում թվարկված բնակավայրերից՝ մեր պատասխանը եղել է աշխարհագրորեն համաչափ՝ «ակն ընդ ական»…
Ռազմական գործողությունների աշխարհագրությունը ևս մեկ անգամ հուշում են, որ մասշտաբները լուրջ են, ըստ ամենայնի՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմից էլ լուրջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ թիրախավորվել է անգամ Քաշաթաղի շրջանի Որոտան զինավանը (Ղուբաթլու)»։