կարևոր
1792 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-27 09:53

Զոհրաբ Մնացականյանը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ

Զոհրաբ Մնացականյանը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նաև հայտնել է, որ հակառակորդը 3 տանկ է կորցրել: