2770 դիտում, 2020.09.27 09:23

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ. 3 տանկ ոչնչացվել է

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ. 3 տանկ ոչնչացվել է

Հայաստանի Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է․

«Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են։