կարևոր
3340 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-27 08:58

Ադրբեջանը հրետակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում Ստեփանակերտը

Ադրբեջանը հրետակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում Ստեփանակերտը

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հերտակոծություն է սկսել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

«Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-հաղորդմամբ` նշում է Պողոսյանը։