կարևոր
1669 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-26 20:42

Այսօր Սոս Սարգսյանի հիշատակի օրն է

Այսօր Սոս Սարգսյանի հիշատակի օրն է: Շատ հաճախ կենսագրական ակնարկներում ավելի շատ հիշվում է Սոս Սարգսյան դերասանը: Մոռացում է հասարակական-քաղաքական գործիչ, ազգային բազում խնդիրների պաշտպան, քաղաքացի Սոս Սարգսյանի մասին:

1991-ի նախագահական ընտրություններում, նա նախագահի թեկնածու էր, չընտրված, սակայն այդ օրերին իր ներկայացրած պլատֆորմով հետագա տարիներին արդեն հաղթած թեկնածու։

Մանուկի պես Հայաստանը ցանկանում էր անտառապատել, 90-ականներին այլ երեւելիների հետ Մոսկվայում կազմակերպած հացադուլով աշխարհին արդարություն պարտադրել։ Թերեւս ամբողջական եզակի խոսքերից մեկն իր հարազատ կուսակցության ցավակցականում էր՝ «Եթե գոյություն ունի ազգի հավաքական կերպար հասկացությունը, ապա մարմնավորողը Սոս Սարգսյան մեր ընկերն է»։