20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Սամբոյին Եվրոպայի մեծահասակաների առաջնությունը կանցկացվի նոյեմբերին Սերբիայում:
Այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Առաջնությունը կընդունի սերբական Նովի Սադ քաղաքը նոյեմբերի 5-8-ը: Միաժամանակ այդ ընթացքում նույն վայրում կանցկացվի աշխարհի երիտասարդների առաջնությունը:
Ի սկզբանե այս տարվա առաջնությունը պետք է կայանար Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով միջազգային ֆեդերացիան տեղափոխել է մրցավայրը: