կարևոր
1012 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-26 18:38

«Արարատ»-ը Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին

«Արարատ»-ը Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրից հետաձգված խաղում միմյանց դեմ մրցեցին «Շիրակ»-ը և «Արարատ»-ը:

Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում երևանյան ակումբը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակ»-ի դարպասը: «Արարատ»-ի կազմում աչքի ընկան Աղվան Պապիկյանը, Դավին Մանոյանը և Ուրոշ Նենադովիչը:

Այժմ «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակում 5-րդն է 6 միավորով, իսկ «Շիրակ»-ը վերջին տեղում է` մեկ միավորով: