կարևոր
1612 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-26 18:30

Մերձմոսկվայում քրոնիկական հիվանդություններ ունեցողներին խորհուրդ են տվել ինքնամեկուսանալ

Մերձմոսկվայում քրոնիկական հիվանդություններ ունեցողներին խորհուրդ են տվել ինքնամեկուսանալ

Մերձմոսկվայում 65 տարեկանից բարձր և մի շարք քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«65 տարեկանից բարձր, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներին հորդորում ենք չլքել բնակության վայրը»,- ասվում է մարզի ղեկավարի ստորագրած հրամանագրում:

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Ռուսաստանում հաստատվել է վարակման 1 143 571 դեպք, որից 20 225-ը՝ մահվան ելքով։