կարևոր
1214 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-26 17:08

«Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող բնակավայրերում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը

«Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող բնակավայրերում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը

2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2021 թ. ապրիլի 30-ը «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող բնակավայրերում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում, ջրամատակարարման ժամերի կրճատում նույնպես չի նախատեսվում:

Ընկերությունն այս պարզաբանումն է տարածել, քանի որ օրերս հրապարակել էր ջրամատակարարման հերթական գրաֆիկը, ըստ որի՝ մի շարք բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ժամը 24-ից մինչեւ 7-ը ջրամատակարարում չի լինի: Սրանից տպավորություն էր ստեղծվել, թե ընկերությունը նոր է որոշել դադարեցնել բազմաթիվ սպառողների գիշերային ջրամատակարարումը, ինչը լայն դժգոհություն էր առաջ բերել:

Ընկերությունը հայտնում է, որ 2016թ-ին Ջրային կոմիտեի, ֆրանսիական «Վեոլիա գրուպ» եւ «Վեոլիա ջուր» ընկերությունների ստորագրած եռակողմ պայմանագրի համաձայն՝ ջրամատակարարման օպերատորը տարին երկու անգամ՝ ապրիլին եւ սեպտեմբերին, պարտավոր է առաջիկա ամիսների գրաֆիկը հրապարակել, ինչն էլ արել են: