կարևոր
1314 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-26 16:55

ՀՀ Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի նախագահը

ՀՀ Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի նախագահը

 Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սերբիայի Հանրապետության քաղաքացիների և իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա
առթիվ:

Լիովին հավատում եմ մեր երկկողմ հարաբերությունների առավել դինամիկ
զարգացմանը՝ հիմնված համագործակցությունը բարելավելու փոխադարձ ցանկության, մեր ավանդական մտերմության ու բարեկամության վրա»: