27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ՀՀ ոստիկանությունը հայտնում է ուշ ժամի հրավառություն կատարած անձանց հայտնաբերելու մասին:
Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը.
«Սեպտեմբերի 26-ին, ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ավանում հրավառություն է։ Ոստիկանության օպերատիվ խումբը Ավանի Հովհաննիսյան թաղամասում հայտնաբերեց 40-ամյա մի տղամարդու, որը հրավառություն էր կատարել։
Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Նույն օրը, ժամը 1․10-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները մայրաքաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերեցին 22-ամյա մի աղջկա, որը հրավառություն էր կազմակերպել։
Նրա նկատմամբ նույնպես կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Կոչ ենք անում պահպանել լռության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է»։