06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
«2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ էին վճարել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել էր բուհերի ընդունելության մեկ քննություն: Հետևաբար, մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ-Հայաստան բանկ ընկերության 16048356610700 հաշվեհամարին:
Բացի մեկ քննության համար մասնակցության գումարից, վճարված մյուս գումարը դիմորդները կարող են ստանալ ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով ծննդյան վկայականը և անձնագիրը /կամ ID քարտը/: Ժամկետների մասին կհայտարարվի առաջիկայում:
Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով:
Հարցերի դեպքում զանգահարել Գնահատման և թեստավորման կենտրոն, հեռ.՝ 01057-63-37, էլփոստ՝ [email protected] »,- ասված է ԿԳՄՍՆ հայտարարության մեջ։