244 դիտում, 2020.09.26 13:02

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

 Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 26-ին, ժամը 09։55-ին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում գտնվող «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին քաղաքացին մոլորվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են Վաղինակ Դ.-ին (ծնված 1973 թ․) և ուղեկցել դեպի հարազատները։