16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի Օղակաձև զբոսայգում մասնակցել է մայրաքաղաքի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հարությունյանը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել Ստեփան Շահումյանի արձանի պատվանդանին: Նա մեկ անգամ ևս կարևորել է տոնի խորհուրդը՝ ընդգծելով, որ կառավարությունը շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը մայրաքաղաքի խնդիրները ողջամիտ ժամկետներում լուծելու և զարգացման նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: