1234 դիտում, 2020.09.26 12:20

Թուրքիայի հրահանգով Սիրիայից հայ-ադրբեջանական սահման մեկնող վարձկանը դժգոհում է՝ իրենց տեղյակ չեն պահել, որ ազերի թուրքերը շիա են

Թուրքիայի հրահանգով Սիրիայից հայ-ադրբեջանական սահման մեկնող վարձկանը դժգոհում է՝ իրենց տեղյակ չեն պահել, որ ազերի թուրքերը շիա են

Գերմանացի լրագրող Լինդսի Սնելը ձայնագրություն է տեղադրել «Թվիթեր»-ի իր էջում, որտեղ Թուրքիայի հրահանգով Սիրիայից հայ-ադրբեջանական սահման մեկնող վարձկանը դժգոհում է, թե իրենց տեղյակ չեն պահել, որ ազերի թուրքերը շիա են: Մասնավորապես՝ տղամարդը, որը, ըստ ամենայնի, խոսում է Սիրիայի գյուղաբնակի բարբառով, ասում է, մեջբերում ենք.

«Մենք թուրքերի հետ պետք է ժամանեինք Հայաստանի սահմանին մոտ գտնվող թուրքական բազա: Բայց մեզ հետ թուրքեր չկան, միայն Ադրբեջանի բանակ է, իսկ նրանք բոլորը շիա են: Շիաների հետ պայքարի դուրս գալն անընդունելի է  թե՛ մեզ համար, թե՛ մեր կրոնի համար: Մենք չենք կանգնի շիաների կողքին, քանի որ նրանք մեր թշնամիներն են ավելի շատ, քան հրեաներն ու քրիստոնյաները»,-մեջբերման ավարտը:

Հավելենք նաեւ, որ այս տեղեկությունների ֆոնին Հայաստանում եւ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են արել ԱՄՆ-ի քաղաքացիներին  չայցելել ոչ միայն Լեռնային Ղարաբաղ, այլեւ հայ-ադրբեջանական սահման, նաեւ խուսափել Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 եւ M16 մայրուղիներով մինչեւ Վրաստանի սահման ճանապարհորդելուց: