24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 09:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ծառին և բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Գ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտվել պատի և ծառի արանքում, այնուհետև բռնկվել․ վարորդը ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:14-ին, մարվել՝ 09։29-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա։