274 դիտում, 2020.09.26 10:40

Սուգ` Ուկրաինայի Խարկովի մարզում

Սուգ` Ուկրաինայի Խարկովի մարզում

Ուկրաինայի Խարկովի մարզում սուգ է հայտարարվել:

Ան-26 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների թիվն աճել է՝ հասնելով 25-ի: Եւս երկու մարդու առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ինքնաթիռը, որում եղել է 28 մարդ, կործանվել է Չուգուեւ քաղաքի մերձակայքում վայրէջք կատարելիս: Անձնակազմի 7 անդամներից բացի ինքնաթիռում եղել են Իվան Կոզեդուբի անվան Խարկովի Օդուժի համալսարանի ուսանողներ:

Հարուցվել է քրեական գործ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հոդվածով: