կարևոր
1413 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-26 10:02

Տարեց մոսկվացիներին չեն տուգանի տանից դուրս գալու համար

Տարեց մոսկվացիներին չեն տուգանի տանից դուրս գալու համար

Մոսկվայում տարեցներին տանից դուրս գալու համար չեն տուգանի հասարակական վայրերում առանց անհրաժեշտության չհայտնվելու հանձնարարականի ֆոնին: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը. գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Թարմ օդում զբոսանքները եւ ֆիզկուլտուրայով պարապմունքները չեն սահմանափակվում:

Դա նշանակում է՝ տանից դուրս գալը խախտում չէ: Ես դիմել եմ ոստիկանության ղեկավարությանը՝ խնդրելով ձեռնպահ մնալ տարեց մարդկանց նկատմամբ պատասխանատվության միջոցառումներ կիրառելուց: Դա թույլ կտա խուսափել թյուրիմացություններից»,-Սոբյանինը գրել է իր բլոգում:

Նա ընդգծել է, որ տուգանք կարող են գրել խանութ մտնելիս դիմակի բացակայության դեպքում: Սոբյանինը նաեւ նշել է, որ տարեց մոսկվացիների սոցիալական քարտերն արգելափակել չի պլանավորվում: «Իսկ եթե (հասարակական տրանսպորտով) ուղեւորությունը շատ անհրաժեշտ է, ապա անպայմանորեն հարկավոր է օգտագործել դիմակներ ու ձեռնոցներ»,-ընդգծել է Սոբյանինը: 65-ից բարձր տարիքի այն մոսկվացիները, որոնք շարունակում են աշխատել, հեռավար ձեւաչափի անցնելու համար կկարողանան հիվանդաթերթիկ ստանալ գործատուի հայտով:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլուխը 65-ից բարձր տարիքի մոսկվացիներին, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններով տառապողներին հանձնարարել էր՝ սեպտեմբերի 28-ից տանից դուրս չգալ առանց հատուկ անհրաժեշտության: Կորոնավիրուսով հիվանդացությունը Մոսկվայում կրկին սկսել է աճել:

Անցած օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի 1560 դեպք, ընդհանուր առմամբ Ռուսաստանում արձանագրվել է 7212 նոր դեպք: