184 դիտում, 2020.09.25 23:55

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +16, ցերեկը՝ +29, երեկոյան՝ +25 աստիճան տաքություն։