606 դիտում, 2020.09.25 23:20

Դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորեց երկու ամիս ժամկետով

Դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորեց երկու ամիս ժամկետով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր` Մնացական Մարտիրոսյան)  բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը՝ երկու ամսով։

Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց ԱԱԾ, որտեղ նրան դիմավորեցին ԲՀԿ ներկայացուցիչներն ու Ծառուկյանի կողմնակիցները:

Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպանական խմբի ներկայացուիցչները մանրամասնեցին, որ դատարանի այս որոշումը հիմնավորված չէ, գործը բավականին ծավալուն է և դրան ծանոթանալուց հետո համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու մեջ: